Իսրայելի պատասխանը Գազայի հատվածին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 12:18

Պաղեստինյան կառավարության առողջապահության նախարարության ներկայացուցիչը Գազայում «Anadolu» գործակալության թղթակցին հայտնել է, որ Գազայի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Լահերա քաղաքի վրա Իսրայելի օդային հարձակման արդյունքում 2 պաղեստինցի է զոհվել, իսկ 4-ը վիրավորվել են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Հարձակումը կատարվել է Իսրայելը Գազայի հատվածից բաժանող «ամոթի պատի» մոտ տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ պայթյունի հետևանքով իրայելացի մեկ զինվոր էր վիրավորվել:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդես է եկել հայտարարությամբ`նշելով, որ իրայելական բանակի վրա հարձակումը անպատիժ չի մնա:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply