Կարմիր խաչը օգնում է փախստականներին Բանի Վալիդից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 12:11

  «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և Կարմիր Մահիկի լիբիական  միությունը սկսել են օգնություն հատկացնել լիբիական  Բանի Վալիդ քաղաքից փախստականներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները կապված երկրում վերջին իրադարձությունների հետ:

Հայտնի է դարձել, որ հազարավոր մարդիկ վրաններ, ծածկոցներ, խոհանոցային պարագաներ և հիգիենայի միջոցներ են ստանալու:

Լիբիայում Կարմիր Խաչի պատվիրակության նախագահ Իսֆաք Մուհամադ Հանը իր անհանգստությունն է հայտնել Բանի Վալիդի քաղաքացիական բնակչության վերաբերյալ, քանի որ այնտեղ բախումները դեռ շարունակվում են:

Փակստականների օգնության տրամադրման պատասխանատուն նշել է, որ նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են, որոնց շտապ պետք է սնունդով և խմելու ջրով ապահովել:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply