Բրազիլուհին կուսությունը վաճառել է 780 000 դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 11:37

20-ամյա Կատարինա Միգլիորինին իր կուսությունը կվաճառի Ճապոնացի գնորդին:   Նա ինտերնետ աճուրդում արդեն այն վաճառել է 780 000 դոլարով, ավստրալական ”Պահանջվում են կույսեր” փաստագրական նախագծի շրջանակներում:

Երկրորդ թեկնածուն 23-ամյա ռուսաստանցի  Ալեքսանդր Ստեպանովն է, որն իր կուսությունը վաճառել է ընդամնեը 3000 դոլարով:  Աճուրդը շարունակվել է մինչև հոկտեմբերի 24-ի կեսգիշեր:

Ֆիլմի ռեժիսոր Ջեյսոն Սիսլիի խոսքով, այս գաղափարի  գագաթնակետը տեղի կունենա առաջիկա 2 շաբաթում, սակայն ճշգրիտ ամսաթիվն ու վայրը գաղտնի է պահվում:

“Աճուրդում հաղթողներն Ավստրալիա կժամանեն, սակայն մնացյալը կարելի է դիտել միայն ֆիլմով”,-մեկնաբանել է նախագծի հեղինակը:

Աղջիկը պատաստվում է իր “հասույթի” մի մասը ոչ կառավարական կազմակերպությանը հատկացնել, որը զբաղվում է    կարիքավոր ընտանիքների համար  հարազատ Սանտա-Կատարին նահանգում ժամանակակից բնակարանների կառուցմամբ:

Այս գործողության մեջ մասնակցության համար երիտասարդները 20 000 դոլար կանխավճար են ստացել, իսկ մնացած 90%-ը կստանան վերջնական փուլում:

Ռեժիսորը մտադիր է  տեսագրել երիտասարդների տպավորությունները մինչ ու սեռական հարաբերություններից հետո, սակայն ողջ պրոցեսը ժապավենի վրա չի հայտնվի:

“Ինձ արդեն մարմնավաճառ են անվանում, սակայն ես այս ամենին նայում եմ որպես գործ, բիզնես:  Դա կկատարվի մեկ անգամ, ինչի արդյունքում ես հնարավորություն կսատանամ կարիքավորներին օգնելու, և, միգուցե, իմ կյանքում էլ շատ բան փոխվի:  Չնայած ամենին, ես ռոմանտիկ աղջիկ եմ և հավատում եմ իսկական սիրո գոյությանը”,- ասել է բրազիլուհին:

Իսկ Ալեքսանդրի նպատակը ոչ միայն դրամական պարգևատրությունն է, ինտիմ փորձը, այլև հատուկ բուժումը: Երիտասարդը բողոքել է, որ տարիներ շարունակ տառապել է միայնությունից ու դեպրեսիայից, ուստի այժմ նա հոգեբանի կարիք ունի:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply