«Իսրայելը պաղեստինցիներին վերաբերում է ինչպես անասունների»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունիսի 17, 2009 16:13

Carter«Իսրայելը պաղեստինցիներին վերաբերում է ինչպես անասունների». այս մասին հայտարարել է անձնական նախաձեռնությամբ Իսրայել և Պաղեստինյան ինքնավարության տարածքներ այցելած ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, ով կոչ է արել Իսրայելին անհապաղ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը և արտոնել միջազգային հումանիտար օգնությունների մուտքը անկլավ: Քարթերը պաղեստինցիների դեմ իսրայելական պատերազմի մեղսակից է համարել նաև ԱՄՆ–ին. «Ես այցելեցի Գազայի ամերիկյան դպրոց, որն ավերվել է իսրայելական օդուժի ռմբակոծումների հետևանքով: Այդ կործանիչներն ամերիկյան արտադրության էին…ես մասնակի պատասխանատվություն եմ կրում այդ ողբերգության համար»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահը: Ի դեպ, արաբական մամուլը տարածել է տեղեկատվություն, ըստ որի` Գազայի հատվածում «Համաս» շարժման զինյալները Քարթերի նկատմամբ ծրագրված մահափորձ են կանխել:

Al-Sharq Al-Awsat, Al-Jazeera

Դիտվել է 1013 անգամ:

Leave a Reply