Ասադը ընդունել է հաշտության պայմանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 12:00

 Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է հաշտություն հաստատելու պայմանները մուսուլմանական ավանդական տոնի` Քուրբան Բայրամի ժամանակ:

Այդ մասին է հաղորդել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի ներկայացուցիչ Ալ Ահդար ալ Իբրահիմը Կահիրե իր այցի ընթացքում: «Սիրիայի կառավարությունը հաշտության հաստատման վերաբերյալ գրավոր նամակով է հանդես եկել»,-հայտարարել է ալ Իբրահիմը Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով`սիրիական մի շարք ընդդիմադրներ ևս հակված են տոնական օրերին հաշտության պահպանմանը: Այս մասին գրում է թուրքական «Haberler»-ը:

«Եթե մեզ հաջողվի հաշտության հասնել, ապա տոնական միջոցառումներից հետո հնարավոր կլինի բանակցություններ սկսել վերջնական խաղաղության հաստատման համար»,-նշել է ալ Իբրահիմը:

Սակայն այսօր առավորտյան թուրքական «Zaman»-ը հաղորդել է, որ Ասադը զինադադարի հաստատման մասին հստակ հայտարարություն դեռևս չի արել:

Դիտվել է 654 անգամ:
Print Friendly

Leave a Reply