Փրկարարներն օգնել են տարեցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2012 11:03

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղ. Աղայան
9-րդ շենքի 75-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից իջեցնել՝ ծանրամարմին լինելու պատճառով, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տանից անվնաս իջեցրել են 1929 թ. ծնված Լիդա Բաբայանին:      Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 04.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի 8-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից հիվանդանոց տեղափոխել՝ ծանրամարմին լինելու պատճառով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տանից անվնաս իջեցրել են 1929 թ. ծնված Ռոզա Մանուկյանին, որը
տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց։

 

Դիտվել է 713 անգամ:
Print Friendly

Leave a Reply