Չինաստանը վերացնում է ԱԷԿ-ների կառուցման արգելքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 10:54

Չինաստանն առափնյա շրջաններում վերսկսում է  ատոմակայանների շինարարությունը, ինչն արգելվել էր “Ֆուկուսիմա-1”-ի աղետից հետո:

Ժամանակավոր արգելքը  մտցվել էր համալիր բազմակողմանի ստուգումներից հետո: Սակայն, չորեքշաբթի   Պեկինում խորհրդակցություն է տեղի ունեցել, որում ՉԺՀ վարչապետ Ցզյաբաոն ընդգծել է  միջուկային օբյեկտների անվտանգության անհրաժեշտությունը և Պետխորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է, որ “վերականգնվում է ԱԷԿ-ների նորմալ շինարարությունը’:

Կաբինետը որոշել է 2015-ին իրականացնել “առափնյա շրջանների նախագծերի թիվը”, սակայն, ներքին շրջաններում նոր ատոմակայաններ չեն ստեղծվի:  Այսօր Չինաստանում գործում է 15 միջուկային ռեակտոր` 12,5 գվատտ հզորությամբ: Եվս 26 ռեակտոր` 30 գվատտ հզորությամբ գտնվում են շինարարական վիճակում: Փաստաթղթում նշվում է, որ 2015-ին Չինաստանը մտադիր է ԱԷԿ-ների հզորությունն ավելացնել մինչև 40 գվատտ-ի:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply