ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը զինադադարի պայմանագիր են կնքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 9:29

Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ շարժման ակտիվիստների հետ զինադադարի շուրջ բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել: Կողմերի միջնորդ է հանդես եկել Եգիպտոսը: Զինադադարի ժամկետի պայմանների մասին դեռևս տեղեկություններ չկան: Պայմանագրի անհրաժեշտությունն առաջացել է այն պահին, երբ այդ հակամարտությունը ծայրահեղ սրվել էր:

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներից զոհվել էր 6 գրոհային: Գազայի հատվածում, երկրի տարածքի երկայնքով ավելի քան 70 հրթիռ ու ական էր  բաց թողնվել, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել էր, 3-ի վիճակը գնահատվում է խիստ ծանր:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply