“Սենդի” փոթորիկը շարժվում է Կուբայի ուղղությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 9:20

Առաջիկա ժամերին Կուբան կհայտնվի “Սենդի” փոթորկի ճիրաններում, ինչի պատճառով երկրում տարհանում են հազարավոր մարդկանց, իսկ 5 նահանգներում հայտարարված է տագնապ: Փոթորիկը Կուբային է մոտենում 22կմ/ժամ արագությամբ: Երկրի իշխանությունները բոլոր միջոցառումները ձեռնարկում են փրկելու բնակչությանն ու ժողտնտեսությունը: Լաս Թունաս նահանգից տարհանվել է 3,2 հազար մարդ, իսկ արևելյան հատվածում  դադարեցվել են ամեն տեսակի տրանսպորտային հաղորդակցությունները:

“Սենդին” արդեն անցել է Յամայկայի վրայով: Երկրում զոհվել է 2 մարդ, մի քանի շրջաններ  հեղեղվել են, տապալվել են ծառեր, առաջացել են էլեկտրականության խափանումներ:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply