Եգիպտոսում զոհվել է ԱՄՆ դեսպանի սպանության կասկածյալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 9:12

Կահիրեում փոխհրաձգության ժամանակ զոհվել է այն տղամարդը, որը մեղադրվում էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության մեջ:

Անվտանգության աշխատակիցների հետ փոխհրաձգությունը մի քանի ժամ է տևել: Տղամարդը անվտանգության աշխատակիցների վրա ռումբ է նետել, որը հետ է թռել հանցագործի բնակարան: Դրանից հետո պայթյուն է եղել, ու դեպքի վայրում գտել են տղամարդու անշնչացած մարմինն ու զինամթերք:

2012-ի սեպտեմբերի 11-ին Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա էին հարձակվել “Ալ Քաիդայի “ գրոհայինները, ինչի հետևանքով զոհվեց ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսն ու ևս 3 դիվանագետ:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply