Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը բարեփոխումներ է առաջարկում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 21:01

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում ս.թ. հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ նիստ` օրակարգային 3 հարցերի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարկյանը, ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Պետեկամուտների կոմիտեի, ՓՄՁ զարգացման աջակցման կենտրոնի, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Հարցերից մեկը վերաբերում էր «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1 հոդվածին, ըստ որի ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 միլիոն դրամ և ավելի արժեքով ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը 3 տարով հետաձգվում է` նպաստելով խոշոր բիզնեսի զարգացմանը:

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն առաջարկում է այդ արտոնությունը տարածել նաև ՓՄՁ սուբյետկտների վրա` 300 միլիոն նվազագույն շեմն էականորեն իջեցնելովով (օրինակ 60-70 միլիոն դրամ):

Քննարկմամն ընթացքում առաջարկ եղավ ընդհանրապես զրոյացնել շեմը և արտոնություն տալ բոլոր այն տնտեսվարողներին, որոնք արտադրական նպատակներով են սարքավորումներ ներմուծում: Այդ դեպքում կառավարությունը պետք է մշակի չափորոշիչներ, թե որոնք են համարվում արտադրական նպատակներով ներմուծվող սարքավորումներ, և ներմուծումն իրականացվի այդ չափորոշիչների հիման վրա և ոչ թե հաշվի առնվի ներմուծվող ապրանքի արժեքը:

Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչը, սակայն հակադարձեց` նշելով, որ դա կառաջացնի վերահսկելիության և հարկերի հավաքագրման խնդիրներ: Նա տեղեկացրեց, որ այսօր ՊԵԿ-ն ունի սարքավորումների ցանկ, որի ներմուծման դեպքում Ավելացված արժեքի հարկ չի վճարվում տնտեսվարողների կողմից:

Առաջարկվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն համատեղ աշխատանքների միջոցով վերանայել այդ ցանկը և հարկ եղած դեպքում այն առավել ծավալուն դարձնել:

«Քննարկումները կշարունակվեն, որպեսզի կարողանանք գտնել ամենաարդյունավետ տարբերակը»,-նշեց ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Օրակարգի հաջորդ հարցը վերաաբերում էր  Փոքր և միջին ձեռնարկությունների (տարեկան 58.350 միլիոն դրամ շրջամնառություն ունեցող) գործունեությունն առավել արդյունավետ և դյուրին դարձնելու նպատակով շրջանառության (պարզեցված) հարկի` 3.0-3.5% սահմանմանը, ինչը կձերբազատի վերջիններիս ծախսերի հիմնավորման խնդիրներից և ավելորդ քաշքշուկներից:

Պետեկամուտմների կոմիտեն առաջարկում է տարեկան 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ՓՄՁ-ների դեպքում սահմանել պարզեցված հարկ, սակայն ՀԽ ֆինանսատնտեսական հանձնաժողովն առաջարկում է այդ արտոնությունը տալ ոչ միայն 30 միլիոն, այլև 58.350 միլիոն շրջանառություն ունեցող ձեռնարկություններին:

Այս առաջարկը նույնպես կներկայացվի կառավարությանը:

Օրակարգում էր նաև ՀԴՄ-ների նոր համակարգի անցնելու հարցը, որը կառավարության որոշմամբ նախատեսում է ստեղծել միասնական ցանց` օնլայն ռեժիմով, որպեսզի բացառվի ՊԵԿ-ի ապօրինի միջամտությունը:

Նոր համակարգի ՀԴՄ-ներն ապահովված են նորագույն տեխնոլոգիաներով, սակայն մտավախություն կա, որ բարձր արժեքի պատճառով նման ՀԴՄ սարքեր տեղակայող տնտեսվարողները ստիպված կլինեն որոշակի ապրանքների գներ բարձրացնել, ինչը  բացասաբար կանդրադառնա շարքային սպառողի վրա:

Հանձնաժողովը կդիմի կառավարությանը, որպեսզի վերջինս վերանայի 2013 թ. հունվարի 1-ից այդ սարքերի պարտադիր տեղակայման անհրաժեշտությունը և այն հետաձգելու որոշում կկայացնի:

Ինչպես տեղեկացրեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, բարձրացված հարցերն ու առաջարկները կքննարկվեն նաև Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում, իսկ արդյունքները կներկայացվեն Հանրապետության նախագահին:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply