Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետ Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 24, 2012 21:39

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետ Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերի հետ:
Ողջունելով հյուրին քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և Լիոնի միջև հաստատված բարեկամական և գործակցային հարաբերությունները և ընդգծել է իր պատրաստակամությունը առկա համագործակցությունը ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:
“Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են քաղաքների, ինչպես նաև վարչական տարածքների համաչափ զարգացմանը: Մենք ողջունում ենք նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը”,-նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ Երևանը պատրաստ է քննարկել և կյանքի կոչել մայրաքաղաքի զարգացմանը նպատսող առաջարկներ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերը, իր հերթին, հատկանշել է այն հիմնական ուղղությունները, որոնք կնպաստեն Երևանի և Լիոնի միջև գործակցությունն էլ ավելի ընդլայնելուն: Մասնավորապես առանձնացվել է հասարակական տրասպորտի և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Կարևորելով երկուստեք փոխշահավետ համագործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը` կողմերը քննարկել են առաջիկայում երկու քաղաքների միջև կնքվելիք համաձայնագրի հետ կապված հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու փորձի փոխանակման ծրագրեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply