«Ոչինչ բացառել չի կարելի». Վարչապետը ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր նոր հուշագրի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 20:40

«Փաստը մնում է փաստ, որ այսօր մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել է ՕԵԿ–ը, ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են գործող նախագահին։ Այս պահին որևէ այլ փաստաթուղթ կամ նախագիծ, որը քննարկվում է, մասնավորապես ՀՀԿ–ում, մենք չունենք։ Այդուհանդերձ,  չեմ բացառում նոր հուշագրերի, հայտարարությունների ստորագրում»,-խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ավանդական ճեպազրույցի ժամաանկ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այն դիտարկմանը, որ ԲՀԿ–ն հուշագիրն ուժը կորցրած է համարում, քանի որ իրենք այլևս կոալիցիայի անդամ չեն, վարչապետը պատասխանեց. «Ես պարոն Ծառուկյանից այդպիսի հայտարարություն չեմ լսել»։

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply