Բանաձևը դեռ պետք է դրվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2010 1:08

Թեև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևը, այնուամենայնիվ, դեռ պարզ չի` այն Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը կդրվի, թե ոչ:

Այսինքն, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը իր այսօրվա քվեարկությամբ միայն հավանություն տվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրինագծին:

Պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր ասել էր, որ ինքը դեռ կսպասի հանձնաժողովի քվեարկությանը, նոր կորոշի բանաձևը ամբողջ Կոնգրեսի քվեարկությանը դնելու մասին:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նմանատիպ բանաձև էր ընդունել 2007 թվականին, որը, սակայն, լիագումար նիստում քվեարկության չդրվեց Ջորջ Բուշի ադմինիստրացիայի ճնշման պատճառով:

Դիտվել է 1797 անգամ:
Print Friendly

Leave a Reply