Հանրության կարծիքը հաշվի է առնվել. Վարչապետը` ԱԳՆ շենքի վաճառքի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 20:36

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնում է, որ ԱԳՆ շենքի վաճառքով մի կողմից լուծվում է շենքային պայմանների բարելավման խնդիրը, մյուս կողմից՝ գործարքն իսկապես շահավետ էր: «Կարծում եմ՝ որոշումն արդյունավետ էր, և ճիշտ կլինի, որ հրապարակի վրա հայտնվի բարձր հատկանիշներով հյուրանոցային համալիր, իսկ արտաքին լուծումներն, ինչպես հայտնել է պարոն Էռնեկյանը, կբավարարեն քաղաքացիների և զբոսաշրջիկների մշակութային պահանջարկը»:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ հանրային քննարկումներ չեն իրականացել, ինչպես սահմանված է պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված կառույցների օտարման դեպքում, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած տեղյակ չեմ պրոցեդուրաների առումով ինչ օրենքի վրա եք Դուք հղում կատարում, բայց բազմաթիվ քննարկումներ քաղաքապետարանն իրականացրել է, ինչպես նաև ճարտարապետների հետ քննարկումների ժամանակ, հանրային քննարկումների ժամանակ մշտապես այս թեման շոշափվել է, և հենց հանրության կարծիքը հաշվի առնելով էլ պայմանագրում հստակ նշվել է, որ որևէ ճարտարապետական փփոխություն չի կարող տեղի ունենալ առանց պետության հետ նախապես համաձայնեցնելու»:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply