Սփյուռքում հայերենի պահպանումը գլխավոր խնդիրներից մեկն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 24, 2012 19:16

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի գործունեության վերաբերյալ ասուլիսի սկզբում  սփյուռքի նախարարության տեղեկատվության հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը  խոսեց  կենտրոնի նպատակների և մատուցման ծառայությունների մասին:

«Գլխավոր խնդիրներից մեկը  կենտրոնի ստեղծման մասին հասարակությանը  տեղեկացված պահելն է :  Փոքր-ինչ   տառասխալների կարգով թերություններ ևս կլինեն, սակայն դրանք միանգամայն կշտկվեն ժամանակի ընթացքում, չէ որ կատարյալ ոչինչ չկա:  Այս կենտրոնի նախաձեռնող խմբի  և դասախոս եղբայրների կողմից   սփյուռքի նախարարության  հետ համագործակցությունը  եղավ դեռևս  2009 թվականից իր գործունեությունը ծավալելու նպատակով:  Ունենալով հովանավորներ` կենտրոնն իր ծառայությունների թիվը հասցրեց  12-ի»,-նշեց Վաղինակ Վարդանյանը:

Խոսելով  նպատակների մասին` պրն Վարդանյանն ասաց, որ կարևոր գործոն է նպաստել հայոց լեզվի պահպանմանը և նրա ուսուցման գործընթացին, հատկապես  սփյուռքում,  հայերենով էլ ավելի մատչելի դարձնել օտարալեզու ինֆորմացիան և օժանդակել հայերենով վարվող մասնագիտական ուսուցման գործընթացին:

Հավելենք, որ  կենտրոնը մատուցում է  արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն լեզուների միջև իմաստային թարգմանություններ, բազմալեզու թարգմանչական բացատրական բառարան, հայերեն նախադասությունների քերականական վերլուծում, հայերեն տեքստերի ուղղագրական սխալների սրբագրում, ներդրված այբբենարան, հայերեն հանրագիտարան,  նպաստում է օգտվողի հայոց լեզվի բառապաշարի հարստացումը,  բուհերի համար ուսանողական պորտալ, հայագիտական նյութերի տրամադրում և նման բովանդակություն ունեցող այլ կայքերի կապակցում, ագենտ ծրագիր և ինտերնետ միջավայրում աշխատող խմբագրիչ:

Մարի Խաչատրյան

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply