Տասնյակ չմտան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 24, 2012 16:42

Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը Հնդկաստանի Նագփուր քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 11 հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր:

Հարությունյանը զբաղեցրեց 15-րդ, իսկ  Պետրոսյանը՝ 17-րդ տեղը: Մրցաշարին մասնակցում էին 168 շախմատիստներ:

9 միավորով մրցաշարի հաղթող դարձավ բանգլադեշցի գրոսմայստեր Զիաուր Ռահմանը:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply