Բերմուդյան եռանկյունու մոտ գիտնականները սուզված քաղաք են հայտնաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 24, 2012 16:12
Կանադական գիտնականների խումբը Բերմուդյան եռանկյունու տարածքում ստորջրյա քաղաք է հայտնաբերել: Հատուկ ռոբոտը նկարահանել է հնագույն փլատակներ, որոնք հանգեցնում են լեգենդար ջրասույզ եղած Ատլանտա մայրցամաքի մասին մտքերի: Հետախույզները `Պոլ Վայնցվեյգի և Պաուլին Զալիցկու գլխավորությամբ Կուբայի արևելյան ափերից 700 մետր հյուսիս հայտանաբերել են քաղաքի փլատակներ: Ռոբոտի կատարած լուսանկարներում կարելի է տեսնել մոնումենտալ շինություններ` այդ թվում չորս հսկայական բուրգ: Դրանցից մեկը նման է ապակյա կառույցի: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են սֆինքսի նման քանդակ և փորագրություններով մի քանի հսկայական սալիկ , հաղորդում է Prensa Latina տեղեկատվական գործակալությունը:
Փորձագետների կարծիքով , այդ շինությունները պատկանում են կարիբյան և կենտրոնաամերիկյան նախադասական ժամանակաշրջանին: Այդ քաղաքում բնակվել են Տեոտիուականայի քաղաքակրթության բնակիչներին նման ներկայացուցիչներ:
Իսկ Ատլանտիդայի հետ այս քաղաքը կարծես թե առնչություն չունի: Գտնված շինությունների ճարտարապետական առանձնահատկությունները խոսում են այն մասին, որ քաղաքը կառուցել են հին հնդկացիները` առնվազն 1500-2000 տարի առաջ: Համաձայն հին հունական մտածող Պլատոնի հիշատակությունների, Ատլանտիդան անհետացել է մթա 10 հազար տարի առաջ: Ըստ առասպելի այն կործանվել է ջրհեղեղի և ուժեղ երկրաշարժի պատճառով, կամ էլ հրաբուխի ժայթքումից:






Facebook
Tweet This
Email This Post
