ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվել են 2013-17-ի մասսայական սպորտի զարգացման ուղղությունները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 24, 2012 15:27

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են 2013-2017 -ի մասսայական սպորտի զարգացման խնդիրները: Կարևորելով ազգաբնակչության լայն զանգվածներին սպորտի և առողջ ապրելակերպի մեջ ներգրավման անհրաժեշտությունը՝ նախարար Ռոստոմյանը ցավով նշել է, որ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը անտարբեր է դարձել ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ, իսկ հանրակրթական դպրոցներում և բուհերում ֆիզկուլտուրայի դասաժամերն անցնում են խիստ անարդյունավետ և փաստել է, որ այս քննարկումները կօգնեն գտնել համապատասխան լուծումներ:

Փոխնախարար Խաչիկ Ասրյանի խոսքերով, նախարարությունում արդեն ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունենալու մոտ օրերս, որի ընթացքում քննարկվելու են կատարված ուսումնասիրությունների արդյունքերը և ներկայացվելու է համապատասխան առաջարկություն:

2012-2017-ի մասսայական սպորտի զարգացման ուղղությունների վերաբերյալ նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվելիք վերջնական առաջարկությունը պարունակելու է հետևյալ ուղղությունները՝ մասսայական սպորտի զարգացման հեռանկարը բակային տարածքներում, հանրակրթական դպրոցներում և բուհերում, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ ակտիվ հանրային իրազեկման կազմակերպումը:

Դիտվել է 645 անգամ:
Print Friendly

Leave a Reply