Էլինա Դանիելյան. Իսրայել էինք մեկնել Եվրոպայի ակումբային առաջնությունում արծաթե մեդալ նվաճելու նպատակով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 24, 2012 15:08

Մարզասերները տեղյակ են, որ Երևանի «Միկա» կանանց շախմատի ակումբն Իսրայելի Էլյաթ քաղաքում կայացած Եվրոպայի ակումբային առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի: Մեր թիմի առաջատար էլինա Դանիելյանն այսօր Հայաստանի շախմատի տանը կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Իսրայել էին մեկնել Եվրոպայի ակումբային առաջնությունում արծաթե մեդալ նվաճելու նպատակով: Մեկնարկային անհաջողությունից հետո, հայկական թիմին միայն հաղթանակ էր հարկավոր: Հետագա պարտիաների ընթացքում աղջիկները չորս անընդմեջ հաղթանակ տարան, ինչն էլ «Միկաին» հնարավորություն տվել նվաճելու արծաթե մեդալ: «Իսրայել էինք մեկնել Եվրոպայի ակումբային առաջնությունում արծաթե մեդալ նվաճելու նպատակով, քանի որ ունեինք ոսկե և բրոնզե պարգևներ, պակասում էր միայն արծաթե մեդալը»,-  ասաց Դանիելյանը:

Միջազգային կարգի  գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Եվրագավաթի ակումբային առաջնությունում արծաթե մեդալալակիր դառնալը մեծ նվաճում է համարում: «Չնայած մեկնարկային երկու պարտություններին մրցաշարի ամբողջ ընթացքում մեդալ նվաճելու հույսը միշտ էլ կար: Ի վերձո, կարողացանք չորս անընդմեջ հաղթանակ տանել»,-ասաց Մկրտչյանը:

«Միկա» ակումբի տնօրեն Աշոտ Վարդապետյանը հայտնեց, որ հայկական ակումբն իր  խաղով զիջել է միայն  «Մոնտե Կարլոյին», որի կազմում խաղում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիները,, թեև հանգամանքների հաջւող դասավորության դեպքում, հնարավոր էր, որ «Միկան» դառնա չեմպիոն:

2013-ի շախմատի Եվրոպայի գավաթի խաղարկությունն անցկացվելու է Հունաստանում:

Դիտվել է 628 անգամ:
Print Friendly

Leave a Reply