Սեմինարը վարում է հանդբոլի չեխ ճանաչված մասնագետ Մարտին Տուման

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 24, 2012 14:51

Հայաստան է այցելել հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մարտին Տուման: Չեխ մասնագետը հոկտեմբերի 24-26 սեմինար կանցկացնի Հայաստանի հանդբոլի մարզիչների համար:

Այսօր Հյուսիսային համալսարանի դահլիճում կազմակերպվել է տեսական պարապմունք: Ժամը 16-ին Երևանի  տնտեսագիտական համալսարանի մարզասրահում կանցկացվի գործնական պարապմունք: Տուման,մարզիչների ներկայությամբ, թիմի խաղացողների ցուցադրական մարզում կկազմակերպի: Հիմնական ուշադրությունը դարձվելու է «Սմարթ» ծրագրով կատարվող աշխատանքների կատարելագործմանը:

Հիշեցնենք, որ այս ծրագրով հանդբոլի գաղտնիքներում խորամուխ են լինում հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները: Նրանք իրենց հարազատ կրթօջախներում  ոչ միայն վարպետանում են, այլև, ստեղծված թիմերի կազմերում, մրցումների մասնակցում: Հայաստանի հանրակրթական դպրոցներում շուրջ երկու տասնակ պատանիների և աղջիկների խմբեր են կանոնավոր գործում: Իսկ մեծածվալ այդ աշխատանքը հավուր պատշաճի կազմակերպելու համար կրթօջախներում աշխատող մարզիչներին աջակցում են հանդբոլի Եվրոպայի և Հայաստանի ֆեդերացիաները:

Խմբերն ապահովված են մարզագույգով, լուծված է նաև մարզիչների վարձատրության հարցը:

Դիտվել է 600 անգամ:
Print Friendly

Leave a Reply