ՀՀ Վարչապետի շնորհավորական ուղերձը ՀՀ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 83-ամյակի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 24, 2012 16:04

Հարգելի Սոս Արտաշեսի, սիրելի Վարպետ.
Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 83-րդ տարեդարձը: Ասում են, որ մարդուն չափում են ոչ թե իր ապրած տարիներով, այլ դրանց իմաստալիությամբ: Սիրելի Վարպետ, Ձեր ապրած յուրաքանչյուր տարի մի լուսավոր կետ է մեր ժողովրդի պատմության մեջ` լի խորությամբ և իմաստությամբ: Ցանկանում եմ խուսափել ընդունված պաշտոնական հաղորդագրության ձևերից և իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ այն խոր հետքի, որ թողել եք Դուք իմ և իմ սերնդակիցների վրա: Իմ երիտասարդության տարիներին աշխատում էի բաց չթողնել մի որևիցե ներկայացում, որտեղ խաղում էիք Դուք, սիրելի Վարպետ: Պրեմիերայից դեռ 10-15 օր առաջ իմանում էինք, որ այսօր, մեր սիրելի Սոսն է խաղալու, անմիջապես փորձում էինք տոմսեր գտնել` հերթական ներկայացումը բաց չթողնելու համար: Ես ցանկանում եմ շնորհավորել նաև Սոս Սարգսյան մտավորականի, Հայաստանի քաղաքացու տարեդարձը: Պետական-քաղաքական բազմաթիվ գործիչներ զգաստացել են Ձեր արդար խրատներից, սխալը տեսնելու և դրա մասին անմիջապես բարձրաձայնելու ըմբոստ և անհանգիստ մտավորականի կեցվածքից:

Սիրելի Վարպետ, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, ընտանեկան ջերմություն և ստեղծագործական եռանդ:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply