Հայ աշակերտների արդյունքն աստղագիտությունից` ոսկի, արծաթ, բրոնզ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2012 13:09

Հոկտեմբերի 17-23-ը Հարավային Կորեայում կայացել է աստղագիտության միջազգային 17-րդ օլիմպիադան, որին մասնակցել է ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց աշակերտները նվաճել են չորս մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաև հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար: Երևանի ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտ Արսեն Ասլանյանն արժանացել է արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանը և Սիրանուշ Բաբախանովան` բրոնզե մեդալների:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply