Գրքի շնորհանդես Կանադայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 24, 2012 12:39

Հոկտեմբերի 22-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ Կանադայի Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ Տորոնտո, Օտտավա եւ Մոնրեալ քաղաքներում տեղի ունեցավ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը: New York Times պարբերականի կողմից ամենավաճառվող (bestseller) ճանաչված պատմա-գեղարվեստական գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին` կենտրոնանալով մեկ զույգի` Արմեն Պետրոսյանի և Էլիզաբեթ Էնդիկոտտի սիրո պատմության վրա:

Մայրաքաղաք Օտտավայում շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 23-ին քաղաքի լավագույն` «Ռիդո» կենտրոնի «Chapters» գրախանութում:

Շնորհանդեսին ներկա գտնվող հյուրերին ուղղված իր խոսքում` Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ «ցեղասպանություն» երեւույթի դատապարտման կարեւորությունը` նման ոճրագործությունները հետագայում բացառելու նպատակով:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply