Սպանության և գողության մեղադրանքով հետախուզվողները բերման են ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 24, 2012 12:27

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 20.15-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 106/1 շենքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված, նախկինում դատված Հովհաննես Հ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.10-ին, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի բակից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Հարություն Կ.-ն, որը ս/թ հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply