Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2010 0:50

Հենց նոր հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևը ընդունվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Հանձնաժողովի 46 անդամներից 23-ը` կողմ, 22-ը` դեմ քվեարկեցին. մեկ կոնգրեսական բացակայում էր քվեարկությանը: Բանաձևի նախագծի ընդունման համար պահանջվում էին ներկաների մեծամասնության ձայները:

Թեև հանձնաժողովը հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, այնուամենայնիվ, դեռ պարզ չի` այն Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը կդրվի, թե ոչ:

Պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր ասել էր, որ ինքը դեռ կսպասի հանձնաժողովի քվեարկությանը, նոր կորոշի բանաձևը ամբողջ Կոնգրեսի քվեարկությանը դնելու մասին:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նմանատիպ բանաձև ընդունել էր 2007 թվականին, որը, սակայն, լիագումար նիստում քվեարկության չդրվեց Ջորջ Բուշի ադմինիստրացիայի ճնշման պատճառով:

Դիտվել է 1758 անգամ:
Print Friendly

Leave a Reply