Ութ ավտոպատահար`11 վիրավոր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 24, 2012 12:23

կտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, Լուկաշինի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 03.30-ին, Ազատության պողոտայի, Թբիլիսյան խճուղու և Պարույր Սևակի փողոցի հատման մասում տեղադրված լուսացույցի սյանն է բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, Գյուրջյան և Այգեգործների փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով վարորդները և «Տոյոտա»-ի ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օգնությամբ տեղափոխվել հիվանդանոց:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Վեդի ճանապարհի 3-րդ կ/մ-ին վրաերթի է ենթարկել հեծանվով ընթացող տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ-Տրանզիտ» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 139 տան դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 15-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply