Լիբիան իր ազատագրման օրն է նշել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2012 12:08

Լիբիացիները երեկ փողոց էին դուրս եկել, որպեսզի նշեն Քադաֆիի ռեժիմից ազատվելու և դեմոկրատական կառավարության առաջին քայլերը անելու «Ազատագրության օրը»`հոկտեմբերի 23-ը:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները նշել են, թե Քադաֆիի ժամանակ երկրի բոլոր ռեսուրսները դադարկված էին և հեղափոխությունը Լիբիայի համար շատ մեծ նվաճում եղավ: Նրանք, նշելով, որ երեխաների համար ավելի լավ Լիբիա են երազում, ասել են, որ երկրում անվտանգություն պետք է ապահովել, վերացնել քաղաքական բացթողումներն ու տնտեսական անկայունությունը:
«Արաբական գարուն»-ը վերապրած երկրներից Լիբիան փետրվարի 17-ին սկսած հեղափոխությունը, որը 8 ամիս տևեց, ավարտեց 2011 թվականի հոկտեմբերի 23-ին`հռչակելով այն «Ազատագրության օրը»:

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply