Ի՞ նչ են խոսել Էրդողանն ու Պուտինը հեռախոսով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2012 11:59

Մոսկվայից մեկնած սիրիական ինքնաթիռի Անկարայում իջեցումից և բեռի առգրավումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները բավական լարված են: Մինչ այդ էլ հետաձգվել էր ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա կատարելիք այցը և այս կապակցությամբ նշվել էր, որ հետաձգման պատճառը սիրիական հարցում կողմերի անհամաձայնությունն է:
Այս ամենից հետո օրերս պաղեստինյան և լիբանանյան աղբյուրները մի այսպիսի լուր են տարածել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին սիրիական հարցով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, որի ընթացքում խիստ զգուշացում է արել նրան:
Թուրքական «Aydınlık» թերթը հրապարակել է այդ խոսակցության մանրամասները`
Պուտին. «Եթե գեթ մեկ թուրք զինվոր մտնի Սիրիա, մենք կհամարենք, որ նա մտնում է Մոսկվա»:
Էրդողան. «Սա մենք ընդունում ենք`որպես սպառնալիք»:
Պուտին. «Ինչպես ուզում ենք, այնպես էլ ընդունեք»:
Էրդողան…
Պաղեստինյան աղբյուրները նշում են, որ այնուհետև Պուտինը կտրուկ կախել է լսափողը: Իսկ սիրիական աղբյուրները հերքում են այդ պնդումը`նշելով, որ նման բան չի եղել:
Թուրքական «En son haber»-ը այս կապակցությամբ գրում է, որ նման խոսակցությունը հեռու է իրականություն լինելուց և՜ աղբյուրների հավաստի չլինելու տեսանկյունից, և՜ կողմերի խոսելաոճի պատճառով:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply