Քվեարկությունը կոնգրեսում՝ 23:15-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2010 22:14

ԱՄՆ կոնգրեսԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւի քվեարկությունը սկսվելու է Երեւանի ժամանակով 23:15-ին։

Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը քվեարկության ժամը հստակեցնելու համար ստիպված էր խորհրդակցել դահլիճում ներկա իրավաբանի հետ, քանի որ չէր հաջողվում միահամուռ համաձայնության գալ քվեարկության ժամի վերաբերյալ։

Բանաձեւին մինչ այս պահը կողմ են արտահայտվել Լին Վուլին ե Ջիմ Կոստան։ «Բանաձեւին դեմ արտահայտվողները նշում են, թե ժամանակը չէ։ Իսկ ե՞րբ է ադ ժամանակը»,- հարցրել է Կոստան։ Իսկ «դեմ» հանդես են եկել դեմոկրատ Բիլլ Դելահանթը եւ հանրապետական Բոբ Ինգլիսը։ Դելահանթը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման դեպքում կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանը, իսկ դրանից կշահի առաջին հերթին Հայաստանը, որը հնարավորություն կունենա անդամակցելու Եվրամիությանը։

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply