Աշխարհում ամենաթանկ սուրճը պատրաստվում է փղի արտաթորանքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2012 9:35

Աշխարհի ամենաթանկ սուրճը պատրաստում են Թաիլանդում: Այդ սուրճի մեկ գավաթն արժե 55 դոլար: Հատուկ համով ըմպելիքը հատուկ տեխնոլոգիայով է մշակվում. այն պատրաստվում է  Թաիլանդում ապրող փղերի կերած ու մարսած հատիկներից: Փղերի արտաթորանքից առանձնացնում են  սուրճի հատիկները, մաքրում ու լվանում դրանք և մշակում: Արդյունքում այդ սուրճը ստանում է ծաղկաշոկոլադային և կաթի նուրբ համ: Նման սուրճի մեկ կգ արժե 1100 դոլար: Ներկայում վաճառքի  է հանվել ընդամենը 50 կգ սուրճ, որից ստացված եկամտի 8%-ը ծառայելու է կենդանիների խնամքի ֆինանսավորմանը: Սա իհարկե առաջին դեպքը չէ, որ սուրճ են պատրաստում արտաթորանքից: Մինչ այս  համադամասերներին էր առաջարկվել եղջերուների ու չղջիկների արտաթորանքից  պատրաստված սուրճ:

Արժե նշել, որ սուրճի օգուտների վերաբերյալ վիաճաբանությունները շարունակվում են: Ամերիկացիներին հաջողվել է  ապացուցել, որ սուրճով կարելի է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության հավանականությունը, սակայն, առավոտյան սուրճն ավելորդ քաշի պատճառ կարող է դառնալ: Իսկ թե ինչպես է առողջության վրա անդրադառնալու  փղային սուրճը` դեռևս անհայտ է:

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply