Ամերիկացին մեղադրում է ձնե մարդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2012 9:19

Փենսիլվանիայի նահանգի բնակիչ Ջոն Ռիդը մեղադրել է ձնե մարդուն  անիվների վրա գտնվող իր տունը քարկոծելու մեջ: Ետիների որոնման ընկերության հիմնադիր Ռիդը ասում է, որ ինքը անտառում բազմիցս է հանդիպել այդ  հանելուկային էակին:

Ռիդը պատահարի վայր է հրավիրել հսկիչներին ու հայտնել, որ ձնե մարդը քարեր է նետել իր ավտոֆուրգոնի վրա: Հետո ինքը լույսը վառել է, որ տեսնի, թե ով է արարքի հեղինակը: Մարզային դատավորը կատակով ասել է, որ իրենք վաղուց է , ինչ որոնում են ձնե մարդուն. ”Մենք ուրախ կլինեինք նրան դատական կարգով հետապնդել, եթե իհարկե, ենթադրենք, որ նրան կարելի է իսկապես բռնել”:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply