Մեծ Բրիտանիան լրիվ անցել է թվային հեռարձակման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2012 9:07

Մեծ Բրիտանիայում այսօր ավարտվում է անալոգային  հեռուստատեսության դարաշրջանը: Վերջին բրիտանացիները, որոնք դեռևս անալոգային հեռուստատեսությունից են օգտվում, Հյուսիսային Իռլանդիայի  հեռավոր շրջանների բնակիչներն են: Այսօր  այդ շրջանները ևս տեղական ժամանակով 23:30-ին անցում են կատարելու “թվայինին”:  Անցումը սկսվել է 2006-ից: Մոդեռնիզացումը 1 մլրդ դոլար է արժեցել: Թվայնացումն ապագայում շոշափելի տնտեսման հնարավորություն կտա, քանի որ անալոգայինի համեմատությամբ, նույն հաճախության վրա կարող են մի քանի ալիք աշխատել:

Հաճախության տիրույթը, որն օգտագործվում էր անալոգային հեռուստաազդանշանների համար, կփոխանցվի բջջային հեռախոսային ցանցերին: Նման բազան հնարավորություն կտա տվյալներն արագ հաղորդել, ինչի արդյունքում Մեծ Բրիտանիայի  նույնիսկ հեռավոր ծայրերում համացանց անթել մուտք գործելու հնարավորություն  կստեղծվի:

Ենթադրվում է, որ այդ հաճախությունների վաճառքից պետությունը 8 մլրդ դոլար կաշխատի:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply