Մոնսերաթ Կաբալյեն կաթվածահար է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2012 8:53

Համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի երգչուհին գտնվում է  Բարսելոնայի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկների խոսքով, 79-ամյա օպերային երգչուհին գտնվում է վերականգնողական բաժանմունքում: Անցած շաբաթ նա պետք է բարեգործական համերգ տար Եկատերինբուրգում, սակայն, ելույթի նախօրեին կորցրել է գիտակցությունը և ընկել: Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ ախտորոշել են միկրոկաթված և ուսոսկրի կոտրվածք: Այնժամ երգչուհին Իսպանիա վերադառնալու ցանկություն է հայտնել:

Հիմա նա գիտակից վիճակում է , խոսում է և ընդհանուր առմամբ` վիճակը կարգավորվում է:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply