Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց ՉԼ չեմպիոնին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 24, 2012 0:57

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի  «Շախտյորը», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում 2:1 հաշվով առավելության հասավ ՉԼ մրցաշարի հաղթող Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ:

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և մի քանի հարված կատարեց մրցակցի դարպասին, սակայն հյուրերի դարպասապահ Պետեր Չեխը ետ մղեց գնդակը:

Նույն խմբում ընդգրկված դանիական «Նորդշելանդը»  1:1 հաշվով ավարտեց խաղը  Թուրինի «Յուվենթուսի» հետ:

E խմբի մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է «Շախտյորը»: «Չելսին» ունի 4, «Յուվենթուսը»` 3, «Նորդշելանդը»` 1 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

E խումբ, 3-րդ տուր

«Շախտյոր» – «Չելսի»` 2:1

Ալեքս Տեյշերա, 3, Ֆերնանդինյո, 52 – Օսկար, 88

«Նորդշելանդ» – «Յուվենթուս»` 1:1

Միքայել Բեկման, 50 – Միրկո Վուչինիչ, 81

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply