Հայաստանի 3 մլրդ դոլար արտաքին պարտքը համարվում է «բավական ցածր մակարդակ»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2009 16:08

Aristomene-Varudakis«Հայաստանը օտարեկրյա կապիտալ ներգրավելու լուրջ մարտահրավեր ունի»,- այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ) և ՀՀ կառավարության կազմակերպած «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» կոնֆերանսի ժամանակ ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Ըստ նրա` ֆինանսական հաշվետվության` աուդիտի թափանցիկությունը հարմար միջավայր է ստեղծում տնտեսական ոլորտի զարգացման համար`վարկային միջոցներ և ներդրողներ ներգրավելու առումով:

ՀՀ կառավարության հետ համատեղ ՀԲ Ստանդարտների և կանոնների պահպանման հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի ուսումնասիրություններն սկսվել են 2008թ-ին, որի արդյունքներն ամփոփվեց այսօրվա կոնֆերանսում:

ՀԲ ուսումնասիրությունների համաձայն` 2009թ·-ին աշխարհում գլոբալ ՀՆԱ-ն կկրճատվի 3 տոկոսով` 2007թ· 13 տոկոս աճի դեպքում: Տնտեսական աճի կրճատում կդիտվի ավելի շատ ԱՊՀ արևելյան երկրներում` եվրոպական և կենտրոնական ասիական երկրների համեմատ: «Հայաստանը տնտեսական ճգնաժամի պարագայում ունի արտաքին պարտքի բավական ցածր մակարդակ»,-ասաց ՀԲ Ֆինանսական հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի տնօրեն Ջոն Հեգարթը: Այս պահին այն կազմում է 3 մլրդ դոլար:

«Մեր երկրում բարեփոխումներ են ընթանում Հաշվապահական հաշվառման և աուդիտի զարգացման ոլորտը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հույս ունենք մինչև տարեվերջ այն ավարտին հասցնել»,-ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply