Սիրիացի երեխաների ճակատագիրը կրկնում է բոսնիացիների օրինակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 18:25

1992-1995թթ. Բոսնիայում և Հերցոգովինայում Սլաբադան Միլոշևիչի, Ռադովան Կարաջիչի և Ռադկո Մլադիչի զորքերի կողմից սպանված երեխաների թիվը այսօր կրկնում են սիրիացի երեխաները,: Բոսնիական պատերազմի ժամանակ, որը 3,5 տարի տևեց, ավելի քան 5 հազար երեխա էր սպանվել, իսկ Սիրիայում շուրջ 3 հազար երեխա պատերազմի զոհն են դարձել:
Սարաևայի բնակչուհի Զլատկա Իմամովիչը պատմել է, որ իր 6-ամյա որդուն`Միրզային կերցրել է Բոսնիայում պատերազմի ժամանակ: Իրենց տան բակում սերբերի կողմից նետված ական էր ընկել, որի հետևանքով տղան զոհվել էր:
«Anadolu» գործակալության թղթակիցները մոր հետ միասին այցելել են զոհված երեխայի շիրիմին: «Միթե Բոսնիան նրանց ոչինչ չսովորեցրեց: Ինչպես են նրանք թույլ տալիս, որ երեխաներին կրկին սպանեն»,-իր զարմանքն է արտահայտել զոհված տղայի մայրը:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply