Բախվել գազատար խողովակի. «ԳԱԶել» է այրվել

Օրվա լուր | | October 23, 2012 18:02

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ Ռանչպար-Սիս գյուղերի խաչմերուկում գազատարի արտահոսքից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է բռնկվել և այրվում է:
Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, այն վայր գցել հենակետից, ինչի պատճառով գազի արտահոսք է տեղի ունեցել և, միևնույն ժամանակ, նշված վայրով երթևեկող «ԳԱԶել» մակնիշի ատոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.01-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply