Կառավարությունը պետք է ազնվորեն ասեր.«Դուք ինչ է, ուզում եք կտրեք էն ճյուղը, որի վրա նստա՞ծ եմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2012 17:26

Դաշնակցությունը կրկին հանդես էր եկել Ընտրական օրենսգրքում  մեկ կոնկրետ առաջարկություն իրականացնելու նախաձեռնությամբ` գործող մեծամասնական ընտրակարգից և անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Սակայն կառավարությունն իր վերջին նիստում մերժել էր ՀՅԴ առաջարկը:

«Բոլորը հիշում են, որ այս հարցի հետ կապված անցած գումարման խորհրդարանում ստեղծվեց կոնսենսուս մինուս մեկ իրավիճակ: Գլխավոր ընդդիմացող ՀՀԿ-ն այդ քննարկումներում իր դիրքորոշումը ներկայացնելիս նշում էր, թե սկզբունքորեն դեմ չլինելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին,  համարում է, որ դրան դեռ պատրաստ չենք, և ընտրություններին քիչ ժամանակ է մնացել փոխելու սահմանված խաղի  կանոնները»,-այսօր խորհրդարանում հայտարարեց  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Թե ինչ խաղի կանոններ էին սահմանել իշխանությունները և ինչ կործանարար հետևանքներ կունենար դրանց փոփոխությունը սեփական իշխանությունը պահպանելու առումով, ըստ Ռուստամյանի, ցույց տվեցին նախորդ խորհրդարանական ընտրությունները:

 

«Քանի որ այլևս հնարավոր չէ անպատեհության կամ ընթացակարգային խախտումների հետ կապված պատճառաբանություններ բերել, փորձել են բերել հիմնավորումներ, որոնք բացարձակապես կապված չեն Հայաստանում տիրող իրավիճակի հետ,-ասաց Ռուստամյանը,-մասնավորապես կառավարությունը կրկին անգամ փորձել է ակադեմիական բնույթի վերլուծություն ներկայացնել տարբեր ընթացակարգերի առավելությունների և թերությունների մասին: Այդ բոլորը իսկապես ճիշտ է և աշխատում է միայն այն  երկրների դեպքում, որտեղ կա ժողովրդավարակն ընտրությունների կազմակերպման ձևավորված ավանդույթ:  Երբ երկու  ընտրակարգով էլ հնարավոր է փոխել տվյալ երկրում իշխանությունը: Հայաստանում այդպես չէ: Հայաստանում ճիշտ հակառակն է: Փաստերը պարզապես աղաղակող են»:

Որպես օրինակ` Ռուստամյանը նշեց այն հանգամանքը, որ Հայաստանի անկախացումից ի վեր երբեք իշխանությունը չի փոխվել ընտրությունների միջոցով: «Այսքանից հետո կառավարությունը հայտարարում է, որ մեծամասնական ընտրակարգը չի բացառում որևէ կուսակցության թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Արդեն տասը տարի է՝ հենց սա է բացառված: Էլ բացառվելը ո՞նց է լինում: Ուրիշ բան, որ կառավարությունն ասեր` դուք ինչ է, ուզում եք կտրեք էն ճյուղը, որի վրա նստա՞ծ եմ: Մենք էլ ազնվորեն կասեինք` այո»:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply