Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ն երկու ճանապարհ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2010 18:53

Ահմեդ ԴավութողլուԹուրքական պատվիրակությունն ԱՄՆ-ում բանակցություններ է վարում Ամերիկյան կոնգրեսում քննարկվելիք՝ Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձևի նախագծի ընդունման վերաբերյալ: CNN Turk-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուն:

Նախարարը նշել է, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, եւ ԱՄՆ-ն չպիտի ռիսկի ենթարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը՝ քննարկելով այս հարցը:

«ԱՄՆ-ն այժմ երկու ճանապարհ ունի. Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, ինչպես նաեւ՝ ողջ Հարավային Կովկասում գրանցված առաջընթացի պրոցեսը ի չիք անել, կամ էլ՝ նպաստել տարածաշրջանում խաղաղ առաջընթացին»,-ասել է Դավութողլուն,- «Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն կընտրի երկրորդ ճանապարհը»:

Դիտվել է 1846 անգամ:
Print Friendly

Leave a Reply