Ավտովթար Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում, նախնական տվյալներով երթուղային միկրոավտոբուս է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2012 17:28

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.48-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջ և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարկան ջոկատը, ՃԿԿ ԱԻ  արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվակ: Նախնական տվյալներով կա 4 տուժած, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Haynews.am-ի հաղորդմամբ, վթարի ենթարկվածը 43 համարի երթուղին  սպասարկող  միկրոավտոբուս է:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply