Բարելավվում են բնական գազի և ջրի ոլորտի օրենսդրական կարգավորումները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 22, 2012 16:35

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի և ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման և սպասարկման ընթացակարգերը: Մշակվել է նաև իրավական ակտերի փոփոխությունների նախագիծ, որով կանոնակարգվում է ջրի միացման համար անհրաժեշտ համապատասխան դիմումի ձևը, ժամկետները, ընթացակարգերը և այլ հարցեր:
Իրավական ակտերի փաթեթը կազմվել է հաշվի առնելով նաև միջազգային փորձը:
Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր և կկրճատվեն բիզնես գործընթացներ` դյուրացնելով ընթացակարգերը, պարզեցնելով ու բարձրացնելով նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Դիտվել է 1887 անգամ:
Print Friendly

Leave a Reply