Նվազագույն աշխատավարձի “շշմեցուցիչ” բարձրացումն ու ֆինանսների նախարարի “ֆանտաստիկ” պատասխանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2012 16:40

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նվազագույն աշխատավարձի մասին փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այս օրենքի նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում. “Մասնավորապես առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 35.000 դրամ սահմանել: Եթե հիշենք նաև Կառավարության ծրագիրը, որտեղ կա հստակ արտահայտված ռազմավարություն՝ նվազագույն աշխատավարձը 5 տարվա ընթացքում կրկնապատկելու վերաբերյալ, ապա սա առաջին քայլն է այն քաղաքականության մեջ, որը մենք իրականացնում ենք, մասնավորապես եթադրվում է 5 տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձը հասցնել 65.000-ի, ընդ որում՝ 2014 թվականին արդեն այն ենթադրվում է սարքել 45.000, ապա 55.000 և աստիճանաբար բարձրացնել”:

Վաչե Գաբրիելյանը փոփոխությունների նման տարբերակը բացատրում է նրանով, որ սա Կառավարության ընդհանուր քաղաքականության գիծն է. “Մենք սա առայժմ անում ենք այն չափով, որը հնարավորություն է տալիս թե՛ բյուջեի միջոցները ուղղորդել ըստ առաջնահերթությունների, և թե՛ ունենալ հնարավորինս մեղմ ազդեցություն բիզնեսի վրա”:

Զ. Փոստանջյանը հարց ուղղեց նախարարին, թե այս 35.000 դրամով մարդը քանի օր կարող է ապրել Հայաստանի Հանրապետությունում, որին Վ. Գաբրիելյանը տվեց ֆանտաստիկ “սպառիչ” պատասխան. “Եկե’ք նվազագույն աշխատավարձի տեսանկյունից չնայենք, թե քանի օր կարող ենք ապրել, այլ նայենք, թե մարդ ինչքան ավելի շատ կարող է միջոցները ծախսել նախկինում հաստատվածի նկատմամբ, և ես կարող եմ վստահեցնել, որ մի փոքր ավելի շատ. մինչև 7-8 տոկոսով ավելի շատ գումարներ կունենա ծախսելու, քան նախկինում”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply