Քաղաքական մեծամասնությունը տապալո՞ւմ է ԲՀԿ-ի նախագծերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2012 15:43

ԲՀԿ-մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը վստահեցնում  է, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր խոստումները անպայման կիրականանան: Այս մասին այսօր պատասխանելով “Անկախ”-ի` գիտության ֆինանսավորմանը վերաբերող հարցերին՝ հայտարարեց պատգամավորը:

“Անկախ”-ը, մասնավորապես, հետաքրքվեց, թե Գ. Ծառուկյանի խոստումը, որ գիտության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու և երիտասարդ գիտնականների խրախուսման ծրագիրն էլ իրականացվելու է ամեն տարի, արդյո՞ք ուժի մեջ է և գիտությունն ու երիտասարդ գիտնականները շարունակելու են ստանալ աջակցություն Գագիկ Ծառուկյանի հիմնադրամից:

“Այս տարի մրցույթ եղել է և այս տարի էր հենց, որ 20 մլն դրամ մեկնարկային գումար ստացավ երիտասարդ գիտնականների խորհուրդը, և այս տարի է, որ իրականացվել են այդ ծրագրերը, իսկ հաջորդ մրցույթի  մասին մենք  լրացուցիչ կտեղեկացնենք”,-ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը՝ ընգծելով, որ պարոն Ծառուկյանը ինչ որ ասում է, դա էլ իրականացնում է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում ամրագրված այն խոստմանը, թե գիտության ֆինանսավորման գումարը պետք է ավելացվի, Տ. Ուրիխանյանն ասաց, որ 4 նախագծեր կային (տնտեսական ոլորտին վերաբերող), որ իրենք այս օրերին փորձում էին անցկացնել, սակայն «անհասկանալի պատճառներով Կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը տապալեցին մեր ընտրողների ու, առհասարակ, հայաստանցիների շահերից բխող նախագծերի իրականացումը», սակայն, ԲՀԿ-ական պատգամավորը խոստացավ, որ իրենց բոլոր նախաձեռնությունները, այդ թվում՝ գիտության ֆինանսավորման հետ կապված իրենց ծրագրերը, իրականացվելու են տրամաբանական ժամկետների ընթացքում:

“Այս հարցի հետ կապված կոնկրետ ինձ՝ որպես պատգամավորի, դիմել են նաև մի քաղաքացիական նախաձեռնության անդամներ, երիտասարդ և ոչ երիտասարդ գիտնականներ, հարցը հիմա ուսումնասիրության ընթացքում է, և հիմա փորձում ենք  այս հարցը դնել  քննարկման”:

Վահե Մակարյան

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply