ԱՄՆ գիտնականները մեղադրվում են մարդկանց վրա մահացու փորձեր կատարելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 15:12

ԱՄՆ Շրջակա  միջավայրի գործակալության շուրջ մեծ աղմուկ է առաջացել: Դաշնային դատարանը կազմակերպության դեմ գործ է հարուցել` մեղադրելով նրան մարդկանց  վրա  անօրինական փորձեր կատարելու մեջ: Արդեն պարզ է, որ անկախ արդյունքից, գերատեսչության  վարկը խիստ վատացել է, հաղորդում է  The Washington Times:

Ըստ հետաքննության վարկածի, որը որոշ տվյալների համաձայն հաստատվել է տարբեր փաստաթղթերի հազարավոր էջերով, 2004թ-ից գործակալությունը միտումնավոր  տասնյակ , եթե ոչ հարյուրավոր մարդկանց ենթարկել է  ահռելի քանակությամբ   օդի աղտոտիչների, ինչպիսիք են  դիզելային շարժիչների արտանետած գազը, վտանգավոր մետաղների պինդ մասնիկները, ազդեցությանը: Գիտնականները նմանատիպ նյութերին անվանում են PM2.5:

Համարյա 10 տարի այդ գերատեսչության  մասնագետները պարզել են, որ PM2.5 -ի  բարձր խտությունը կարող է  քաղցկեղ առաջացնել կամ  սպանել մարդուն մի քանի ժամվա ընթացքում: Բացի այդ,  գիտնականները  կարծում  են , որ այդ նյութի  անվտանգ մակարդակ գոյություն չունի  և ցանկացած չափաքանակ կարող է մահացու լինել:  Գործակալության փորձագետներից մեկը` Լիզա Ջեկսոնը,  անցյալ տարի ամերիկյան կոնգրեսում հայտարարեց, որ արտանետած գազերի քանակը նվազեցնելու  միջոցը հավասար է քաղցկեղի դեմ դեղամիջոց հայտնագործելուն:

Անօրինական փորձարկումները  իրականացվել են գործակալության հարթակում`  University of North Carolina School of Medicine կողքին: Իրավիճակը բարդանում է, քանի որ փորձերը կատարվել են քաղաքացիների առավել խոցելի խմբերի վրա: Դրանք էին աստմատիկները, թոշակառուները: Նրանց համար PM2.5 -ի ազդեցությունը ամենամեծ վտանգն է ներկայացնում,նրանք բոլորը մահացու այդ  քայլին դիմել են  ֆինանսական դժվարության պատճառով: Նրանք ստացել են 12-ական դոլար փորձին մասնակցելու ամեն ժամի համար:

Քննիչների տեղեկության համաձայն , փորձարկելով  PM2.5 -ը հիվանդների և կարիքավորների վրա,  գործակալության աշխատողները պարզապես տեղյակ չեն պահել  մարդկանց, թե  նյութերը որքան թունավոր են:  Չնայած  նախորդ  բոլոր փորձարկումները  ապացուցել են  այդ նյութերի մահացու լինելը, նրանք մարդկանց ասել են “փորձը կարող է մի փոքր գրգռել շնչուղիները, որը մի քանի ժամից կանցնի”:

Հարցաքննության ժամանակ  Շրջակա միջավայրի պահպանության գործակալության  աշխատակիցներից մեկն  ասել է, որ իրենք բանավոր զգուշացրել են, որ թեսթերը կարող են մահաբեր լինել:

Հյուսիսային Կարոլինայի   Բժշկական  խորհուրդը սկսել է իր սեփական հետաքննությունը , որտեղ չգիտես ինչու հրաժարվել  է մասնակցել Օբամայի կողմից հովանավորված Բիոէթիկայի  հարցերը ուսումնասիրող կոմիտեն, նշում են ամերիկյան թղթակիցները:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply