Նախապատվությունը տրվում է Հենրիխ Մխիթարյանի թիմին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 23, 2012 15:06

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը`  «Շախտյորը», Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակում կմրցի E խմբում ընդգրկված Լոնդոնի «Չելսիի» հետ: Հիշեցնենք, որ կայացած երկու տուրից հետո այս թիմերը վաստակած  4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Թուրինի «Յուվենտուսն» ունի երկու միավոր, իսկ դանիական «Նորշելանդը» երկու պարտություն է կրել:

Թեև «Շախտյորի» մրցակիցն այս ստուգատեսի գործող չեմպիոնն է, այդուհանդերձ, գրավախաղերի կազմակերպիչները հաղթանակի հասնելու տանտերերի հնարավորությունները գերադասելի են համարում: «Շախտյորի» հաղթանակի համար սահմանավել է 2,5 գործակիցը, իսկ լոնդոնցիների հաղթանակի համար` 2,87 գործակիցը: Ոչ- ոքին գնահատվում է  3,2 գործակցով:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply