Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի 30 լավագույն ֆուտբոլիստների շարքում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 23, 2012 14:11

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի 30 լավագույն խաղացողների շարքում է: Այդպիսի հրապարակում է կատարել «Blicherreport.com»-ը:

««Շախտյորի» նախկին ռմբարկուներն աչքի էին ընկնում բարձր արդյունավետությամբ, սակայն նրանք սովորական հարձակվողներ էին, իսկ Մխիթարյանը տաղանդ է: Հայ կիսապաշտպանը գոլեր է խփում ինչպես «Շախտյորում», այնպես էլ ազգային թիմում: Պատահական չէ, որ վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ են հիշում նրան: «Չելսիի» հետ խաղում Մխիթարյանը կարող է հերթական անգամ ապացուցել, որ իզուր չէ, որ այդքան շատ է խոսվում իր մասին»,- պարզաբանում է կայքը:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply