6 տարի առաջ կատարված սպանության գործը նախաքննության փուլում է

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 23, 2012 14:48

Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվեց և ոստիկանություն բերման ենթարկվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` 1978 թ. ծնված Ստեփան Հակոբյանը:

«Pastinfo.am»-ի թղթակիցը ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում վերոնշյալ գործը:

«Նախաքննությունը շարունակվում է, այլ բան չենք կարող ասել»,- նշեցինՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիևյան կամրջի վրա ձերբակալել էին այն ժամանակ, երբ նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Նա կալանավորվել է 2011թ. դեկտեմբերին: Հիշեցնենք, որ ըստ գործող օրենսդրության, նախաքննության փուլում մեղադրյալը կարող է կալանավորված լինել 1 տարի:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply