Բաշար Ասադը Սիրիայում համընդհանուր համաներում է հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 13:30

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում հայտարարել է համընդհանուր համաներում:  Այն տարածվում է նաև քրեական հանցագործների վրա:  Ազատ կարձակվեն արդյոք Ասադի վարչակարգի հակառակորդները, չի ճշգրտվում:
2011-ի փետրվարից Սիրիայում զինված հակամարտություններ են Ասադի վարչակարգի ու ընդդիմադիրների միջև:  Շատ ընդդիմադիրներ ձերբակալվեցին, զոհվեց ավելի քան 30 հազար մարդ:
Հոկտեմբերի 16-ին ապստամբները հայտարարել են Ասադի դեմ բոլոր օպերացիաների մեկ միացյալ հրամանատարության կազմավորման մասին:  Ներկայում դաժան մարտեր են Մահարեթ ալ Նուման քաղաքի համար, որը գտնվում է Հալեպի ու Դամասկոսի միջև:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply