Նիկիտա Սիմոնյանի առաջարկը Ֆրանչեսկո Տոտիին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 23, 2012 13:31

Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն ուշագրավ առաջարկ է կատարել  «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին: Նա հայտնել է, որ եթե ֆուտբոլիստը ցանկանա տեղափոխվել  Ռուսաստան, ապա 24  ժամվա ընթացքում  նրա համար որևէ տարբերակ կգտնվի: Սիմոնյանը պարզաբանել է, որ Տոտին ինքը կարող է առաջարկել աշխատանքային պայմանագրի պայմանները, իսկ նրան կցանկանա  վերցնել Ռուսաստանի առաջնության բարձրագույն խմբի ցանկացած թիմ:

Իտալացին շնորհակալություն է հայտնել: «Շնորհակալություն: Երբեք չես կարող իմանալ, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է Տոտին:

Իտալական մամուլում լուրեր են շրջում, որ Տոտիի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակը» և ԲԿՄԱ-ն:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply